Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 55 տոկոսով

Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 55 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը 2014 թվական համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 55 տոկոսով (186,2 մլն դոլարով) եւ կազմել շուրջ 151,6 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6,9 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Սաքստատ):  

Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել Է նաեւ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: 2015 թվականի հունվար-հուլիսին 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալը նվազել Է 9,1 տոկոս եւ կազմել շուրջ 316,1 մլրդ դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 4,4 տոկոսը:

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը երկրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը տվյալ ժամանակաշրջանում կազմել Է 468 մլն դոլար, ինչը 32 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-հուլիսին: Ադրբեջանի հետ շրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 5 տոկոսը:

 

Լուսանկարը` РИА "Новости"


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am