Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

LG-ն ոսկե Apple Watch Edition-ի մրցակից կթողարկի

LG-ն ոսկե Apple Watch Edition-ի մրցակից կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG-ն ազդարարել Է ոսկե իրանով խելացի ժամացույցի թողարկման մասին, որը կմրցակցի Apple Watch Edition-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV կայքին:   

Watch Urbane Luxe-ի իրանը պատված Է 950 հարգի ոսկով: Դա ցածր Է 999 հարգից, որը գերադասում են ոսկերիչները, բայց բարձր Է 750 հարգից, որն ավելի հաճախ օգտագործում են ժամագործները: Գոտին պատրաստված Է ալիգատորի կաշվից, իսկ ճարմանդը սարքված Է այն տեխնոլոգիայով, որը 1910 թվականին առաջին անգամ առաջարկել Է ժամագործ Լուի Քարտիեն: Նաեւ հաղորդվում Է, որ ժամացույցը կփաթեթավորվի լաքված գեղեցիկ տուփի մեջ, որը ոճավորված կլինի դաշնամուրի ստեղնաշարի նման:   

Apple-ը խելացի ժամացույցը  թողարկել Է 2015 թվականի ապրիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]