Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերձդնեստրի նախագահն ամուսնացել Է հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ

Մերձդնեստրի նախագահն ամուսնացել Է հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նինա Շտանսկին առաջիկայում կդադարեցնի Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարի լիազորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է չճանաչված հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկը:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորման 25-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում Շեւչուկը հայտնել Է, որ Շտանսկին «այժմ կատարելու Է իր կնոջ պարտականությունները»:

Մերձդնեստրի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարի անունը չի հրապարակվել:

Մինչ այժմ Շեւչուկի պաշտոնական կենսագրականներում «ընտանիք» սյունակում նշվում Է, որ նա ամուսնացած չԷ, իսկ Շտանսկու համապատասխան սյունակում տեղ Է գտել «դաստիարակում Է Յանա դստերը» գրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` РИА "Новости"


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]