Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ներառական կրթության ներդրումը հասարակության մեջ կխթանի հանդուրժողականություն. Անահիտ Բախշյան

Ներառական կրթության ներդրումը հասարակության մեջ կխթանի հանդուրժողականություն. 
Անահիտ Բախշյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական ոլորտում  Հայաստանում լուրջ ձեռքբերումներ կան, որոնցից են ներառական կրթության ներդրումը և մասնավոր ու ավագ դպրոցների հիմնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը օգոստոսի 31-ին լրագորղների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Այսօր չափազանց շատ է խոսվում այն մասին, թե ներառական կրթության գաղափարախոսությունը ուր է հասել, կա, թե ոչ:  15 տարի է Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության քաղաքականությունը: Այս համակարգի միջոցով է, որ մենք ունենալու ենք մեր երազած բարի, հանդուրժող, մարդասեր, խտրականությունից զերծ հասարակությունը»,- ասաց Բախշյանը:

Խոսելով մասնավոր դպրոցների մասին` նա նշեց, որ եթե հանրապետությունում կան մասնավոր դպրոցներ, որոնք լուրջ ծրագիր են իրականացնում և ցույց են տալիս, թե կրթության որակը կամ նպատակը ինչպիսին պետք է լինի:

«Դա մրցակցություն է և շատ ողջունելի մրցակցություն: Ուրիշ հարց է, որ մեծամասնությունը դրանցից չի կարող օգտվել ֆինանսական հնարավորություններից ելնելով»,- հավելեց բանախոսը:

Անդրադառնալով ավագ դպրոցներին` նշեց, որ դրանք  երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու միջոց  են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]