Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Զենիթ»-ի 21-ամյա պաշտպանը վարձավճարով հանդես կգա «Միկա»-ում

«Զենիթ»-ի 21-ամյա պաշտպանը վարձավճարով հանդես կգա «Միկա»-ում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի պաշտպան Դմիտրի Չեստյակովը վարձավճարով տեղափոխվել է հայկական «Միկա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական Sports.ru մարզական կայքը, 21-ամյա պաշտպանը հայկական ակումբում կանցկացնի մեկ մրցաշրջան:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Միկա»-ն չի կարող «Զենիթ»-ից գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, և մրցաշրջանի ավարտից հետո Չեստյակովը կվերադառնա ռուսական ակումբ:

Դմիտրի Չեստյակովը «Զենիթ»-ի երիտասարդական թիմում հանդես է գալիս 2013թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա ռուսական ակումբի կազմում հասցրել է մասնակցել 4 հանդիպման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]