1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանները  ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին և փորձաքննությունների եզրակացություններին:

«ՀՀ քննչական կոմիտեն մեզ տրամադրել է Վալերի Պերմյակովի քրեական գործով ռուսական կողմի ուղարկած նյութերը: Բացի այդ մենք միջնորդել էինք, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին ենթարկեն դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, և այդ միջնորդությունը բավարարվել է. փորձաքննությանը ներկա են լինելու նաև տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը` հավելելով, որ մնացած մանրամասներն իրենք կհաղորդեն առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսին:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի «226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասցրել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական դատատոքսիկոքիմիական դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]