Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է Թուրքիան անի. քաղաքագետ

 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է Թուրքիան անի. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութ տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված հայ-թուրքական արձանագրություններն այսօր որեւէ կերպ արդիական չեն եւ չեն կարող երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման համար հիմնարար փաստաթուղթ հանդիսանալ: Ընդհանուր առամամբ, ութ տարվա ընթացքում Թուրքիան որպես պետություն այնքան է փոխվել, որ այսօր արդեն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար ո՛չ արձանագրության, ո՛չ էլ որեւէ այլ լուրջ փաստաթղթի կարիք կզգացվի: Տեսակետը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանինն է:

Քաղաքագետի գնահատմամբ, քանի որ Թուրքիան  հրաժարվեց  վավերցնել այդ արձանագրությունները, հետեւաբար, ինքն էլ պետք է առաջին քայլն անի՝ բացի սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համապատասխան հայտարարությամբ հանդես գա:

«Եթե այսօր Թուրքիայի հետ վերսկսվի ինչ-որ գործընթաց, ապա վերադարձ արձանագրություններին չի կարող լինել, որովհետև առաջին հերթին Թուրքիան մերժեց վավերացումը, Թուրքիան նախապայմաններ դրեց մեր առաջ, ու ինքը պետք է փոխի իր քաղաքականությունը, ու եթե ինքն ուզում է՝ պետք է բացի սահմանը ու պաշտոնական նամակ ուղարկի՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-ասաց  Գրիգորյանը` հավելելով, որ ինքը միշտ կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, սակայն այսօր կարծում է, որ արձանագրություններին վերադարձ չպետք է լինի:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Գրիգորյանը շեշտում է, որ թեպետ ուկրաինական ճգնաժամի եւ Իսլամական պետության գործունեության հետեւանքով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այն կարեւորությունը չունի, ինչ 8 տարի առաջ, սակայն դա չի նշանակում, որ եթե կարգավորման գործընթաց սկսվի ապա միջազգային հանրությունը կաջակցի:

Ըստ քաղաքագետի` ներկա դրությամբ Թուրքիային շատ է ձեռնտու նման գործընթացի սկսումը: Հավանականությունը, որ Թուրքիան կանի այդ առաջին քայլը` մեծ է: Պատճառը` Թուրքիայի ներկայիս վիճակն է. «Թուրքիան շատ բարդ կացության մեջ է եւ նման ծանր վիճակում շատ անգամ պետությունները փորձում են լուծել համեմատաբար հեշտ հարց: Թուրքիային անհրաժեշտ է որոշակի հաջողություններ գրանցել, քանի որ այսօր այդ պետությունը ապակայունացման ճանապարհ է բռնել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]