Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/30. «Անգեղն երգ»

«Նոր գիրք»-2/30. «Անգեղն երգ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Ամառային այս տապին մեր ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Եղիա Տեմիրճիպաշյան, «Անգեղն երգ»


Արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանի ստեղծագործություններն ամփոփող ժողովածուն դրվել է ընթերցողների սեղանին: Բանաստեղծություններ ներառող գիրքը հրատարակել են Սարգիս Խաչենցը և «Փրինթինֆո»-ն:

Ժամանակակից ստեղծագործողներ

Սուրեն Սարգսյան, «Վարք զինվորաց»


Գրքում ներկայացված են Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկների պատմությունները՝ արմատներից մինչև պատերազմ ու մեր օրեր: Ակնարկների տեսքով ներկայացված են ոչ միայն առանցքային մարտերից դրվագներ, այլև հերոսների տեսակը, նրանց տեսածը, ապրածն ու զգացածը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]