1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախստանի նախագահը պետական այցով ժամանել է Չինաստան

Ղազախստանի նախագահը պետական այցով ժամանել է Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օգոստոսի 30-ին պետական այցով ժամանել է Չինաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այցի շրջանակներում կայանալու է նրա հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:

«Նուրսուլթան Նազարբաևը հանդիպելու է նաև քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու է չին ժողովրդի կողմից ճապոնացիների դեմ տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին»,-ասվում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նազարբաևի այցը Չինաստան կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք համաձայանգրերի ստորագրում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]