Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում բուժվող ավելի քան 30 եմենցիներ վերադարձել են հայրենիք

ԱՄԷ-ում բուժվող ավելի քան 30 եմենցիներ վերադարձել են հայրենիք

ՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եմենի 36 քաղաքացիներից բաղկացած խումբը ԱՄԷ-ի բժշկական հաստատություններում բուժում ստանալուց հետո վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:

ԱՄԷ-ի իշխանությունների նախաձեռնությամբ, ընդհանուր առմամբ, այդ երկիր է տեղափոխվել զինված բախումների հետևանքով տուժած մոտ 100 քաղաքացի: Գլխի, վերջույթների, ողնաշարի վնասվածքների և տարբեր աստիճանի այրվածքների արդյունքում, նրանց վիճակը տեղափոխման պահին գնահատվում էր միջին ծանրության և ծանր:

Տուժածների և նրանց ընտանիքի անդամների ծախսերը հոգում էր «Կարմիր կիսալուսին» կազմակերպությունը:

Միևնույն ժամանակ, Եմենից ԱՄԷ էր տեղափոխվել այնտեղ բնակվող լիբիացիների ութ հոգուց բաղկացած ընտանիք: Նրանք կշարունակեն մնալ Էմիրություններում այնքան ժամանակ, մինչև հարմար պահ չստեղծվի նրանց Լիբիա ուղարկելու համար:

2015թ. սկզբից մինչև այժմ բարեգործական կազմակերպությունը ԱՄԷ-ից Եմեն է ուղարկել ավելի քան 200 մլն դոլարի հումանիտար օգնություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]