Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 24-ամյա երիտասարդ

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 24-ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 30-ին` ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին` ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին  դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա ՌԱֆ 4» մակնիշի 77 QO 577 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 1991թ. ծնված Շ. Կ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով Հրազդան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել վարորդ 1968թ. ծնված Ա. Օ.-ը, ուղևորներ 1973թ. ծնված Գ. Պ.-ը, 2010թ. ծնված Լ. Օ.-ը և 1992թ. ծնված Ա. Կ.-ը, ով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսներինը` բավարար: 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]