Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է հակաիշխանական հանրահավաքի 12 մասնակիցների

Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է հակաիշխանական հանրահավաքի 12 
մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալազիական Մալակկա քաղաքի իշխանությունները ձերբակալել են 12 քաղաքացու, ովքեր մասնակցում են մայրաքաղաքում անցկացվող հակաիշխանական չարտոնված հանրահավաքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, քաղաքային ոստիկանության ղեկավարի խոսքերով, բոլոր 12 քաղաքացիները կրել են «Bersih 4» գրառումներով դեղին վերնաշապիկներ, ինչը ներկայիս ցույցերի խորհրդանիշն է համարվում: Նրա խոսքերով, ձերբակալվածների մի մասը փորձել է փակել բանուկ ճանապարհները, ինչպես նաև դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին:

Բացի այդ, Մալազիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ահմադ Զահիդ Համիդին ցուցարարներին նախազգուշացրել է հնարավոր խիստ պատիժների կիրառման մասին, եթե նրանք խախտեն օրենքը: «Անկասկասծ, նրանք պատասխանատվության կենթարկվեն, եթե խախտեն օրենքները: Եվ ամենևին էլ պետք չէ իշխանություններին մեղադրել դաժանության մեջ, երբ նրանց նկատմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,-ասել է նա: Համիդիի խոսքերով, «ոստիկանությունն ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և ելույթներին, որոնք հնչում են հանրահավաքի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]