1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 150-ի

Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 150-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի Տյանցզին քաղաքի պահեստում օգոստոսի 12-ին տեղի ունեցած հուժկու պայթյուններիի զոհերի թիվը հասել է 150-ի, ևս 23 մարդ համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է փրկարարական աշխատանքներն իրականացնող գործակալության տարածած հաշվետվության մեջ: Հաղորդագրության համաձայն, բոլոր զոհերի դիակները ճանաչվել են հարազատների կողմից: Տեղի իշխանությունների ունեցած տեղեկատվություններով, պատահարի հետևանքով զոհվածներից 92-ը հրշեջներ են, 10-ը` ոստիկաններ: Անհետ կորածների թվում կան 12 հրշեջներ, մեկ ոստիկան և 10 այլ անձիք:

Աղետի հետևանքով մոտ 800 մարդ է վիրավորվել, տուժածներից 367-ը շարունակում են բուժվել հիվանդանոցներում, նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Բուժումն ստանալուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 431 քաղաքացի:

Պայթյունները տեղի են ունեցել օգոստոսի 12-ին քաղաքի նավահանգստից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու վտանգավոր քիմիական նյութերի պահեստում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]