Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ճապոնիայում կձևավորվի նոր ընդդիմադիր խմբակցություն

Ճապոնիայում կձևավորվի նոր ընդդիմադիր խմբակցություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնական Օսակա քաղաքի քաղաքապետ, Ճապոնիայի նորարական ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավար Տորու Խասիմոտոն 2015թ. հոկտեմբերին մտադիր է նոր կուսակցություն ձևավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել են քաղաքական գործչի ներկայացուցիչները: Նշվում է, որ կուսակցությունը կունենա 20 անդամ, ովքեր Ճապոնիայի նորարական ընդդիմադիր կուսակցության գործունեության տարիներին Խասիմոտոյին սատարող անձիք են: Կուսակցության վերջնական կազմը կհրապարակվի հոկտեմբերի 2-րդ կեսին:

2015թ. մայիսին Խասիմոտոն հայտարարեց, որ մինչև տարեվերջ կլքի Օսակայի քաղաքապետի պաշտոնը, քանի որ համանուն շրջանի վարչական բաժնման իր առաջարկած տարբերակը չի ընդունվել: Անցյալ շաբաթ նա լքել է նաև Ճապոնիայի նորարական ընդդիմադիր կուսակցության շարքերը:

Խորհրդարանի հանգուցային ստորին պալատի վերջին ընտրություններում Ճապոնիայի նորարական կուսակցությունը 475 տեղից ստացել է 40-ը, վերին պալատում 242 պատգամավորների թվում նշված կուսակցությունը ներկայացնում են տասնմեկը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]