1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է քննադատի Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի կազմակերպված ավերումը. The Guardian

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է քննադատի Ադրբեջանի  կողմից Ջուղայի խաչքարերի կազմակերպված 
ավերումը. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) պետք է քննադատի 2005 թվականին Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական խաչքարերի կազմակերպված ավերումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`   The Guardian-ում հրապարակված իր հոդվածում գրում է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավագետ Սիմոն Մաղաքյանը: «Մշակութային ժառանգության միտումնավոր ոնչնացումը պետք է տարածվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նվիրատուների վրա»,- նշում է Մաղաքյանը:

Հոդվածագիրը նկատում է, որ Պալմիրայի մշակութային կոթողների ոչնչացումը ցնցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այնինչ այդ կառույցը լռություն  է պահպանել Ադրբեջանի կողմից հայկական միջնադարյան 2000 խաչքարերի ոչնչացման ժամանակ:

Ադրբեջանի կառավարությունը ժխտում է հայկական և քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող խաչքարերի բնաջնջումը` չնայած այդ փաստը վկայող տեսանյութերի, որ արվել էին իրանական սահմանից: Ադրբեջանը մերժել է նաև հետաքննություն վարելու պահանջները: Սակայն Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից արված ուսումնասիրության ընթացքում հայկական խաչքարերի զանգվածային ավերումից  առաջ և հետո արված արբանյակային լուսանկարները  ցույց տվեցին, որ խաչքարերն անհետացել են 2005 թվականից հետո:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է լուռ մնալ խնդրի վերաբերյալ: Ավելին, կազմակերպությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի կառավարությունների հետ. 2013 թվականին այն 5 մլն ԱՄՆ դոլարի նվիրվատվություն է ստացել Ադրբեջանից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]