Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղում գրանցվել է նշանակալի ժողովրդագրական աճ. սոցիոլոգ

 Լեռնային Ղարաբաղում գրանցվել է նշանակալի ժողովրդագրական աճ. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ. բնակչության թիվն այստեղ մոտենում է 150 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրի արդյուանաբերությունը զարգացում է ապրում, կա արտահանման լուրջ ներուժ, իսկ ծնված երեխաների թիվը ցույց է տալիս, որ ղարաբաղցիները հավատում են իրենց ապագային»,- ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգի համոզմամբ` անհրաժեշտ է ավելի կազմակերպված օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ներգրավելով այլ երկրներում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, ֆինանսական հաջողությունների հասած հայերին: «Պե՛տք է աջակցել Ղարաբաղի անկախությանը: Կոչ անենք աշխարհի բոլոր հայերին օգնել և նպաստել Արցախի բարգավաճմանը»,- ընդգծեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]