1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել

 Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն միջազգային փառատոնում մրցանակի է 
արժանացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Սախալինի միջազգային «Աշխարհի ծայրը» փառատոնում մրցանակի է արժանացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնի պաշտոնական sakhalinfilmfestival.ru կայքը, ֆիլմը հանդիսատեսի հավանության գրան պրի մրցանակ է ստացել:

Օգոստոսի 21-28-ն անցկացվող փառատոնին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է փոքր մարդու մեծ ողբերգությունը ներկայացնող ֆիլմով:  «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարն այս տարի մասնակցել է երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակների:

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծ մասը Վարդենիսում: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսքն ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերություն պահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունում ապրող մի մարդու դրաման է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]