Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կալավանն ընդլայնում է իր շփումները միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ

Կալավանն ընդլայնում է իր շփումները միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղն աստիճանաբար ընդլայնում է միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ շփումների աշխարհագրությունը, ինչի արդյունքում ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացում է նկատվում, այլեւ արտերկրում գովազդվում են գյուղի զբոսաշրջային գրավչությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կալավանում գործող «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, վերջերս «Գարդմանտուր» կազմակերպության միջոցով Կալավան են ժամանել իսրայելցի 60 զբոսաշրջիկներ, որոնց հիմնական մասը եղել են լրագրողներ:»Նրանց շարքերում էր National Geographic միջազգային հեղինակավոր ամսագրի ներկայացուցիչը, ում շնորհիվ «Կալավանի զբոսաշրջության համայնքային զարգացման ծրագիրը» ներկայացվել է նույն ամսագրի մրցանակաբաշխությանը: Բացի այդ, իսրայելցի լրագրողները բազմաթիվ բովանդակալից հոդվածներ են տպագրել մեր գյուղի զգոսաշրջային գրավչությունների, մեր կողմից կատարված աշխատանքների մասին»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:

Հիմնադրամի տնօրենը որոշակի հույսեր է կապում նաեւ «Եվրոպայի արկածային տուրիզմի» գրասենյակի հետ սկսված համագործակցության հետ:»Վերջերս մեզ այցելեց նաեւ «Եվրոպայի արկածային տուրիզմի» գրասենյակի տնօրեն, ազգությամբ շվեդ Քրիս Դոյլը, ում նստավայրը գտնվում է Ալյասկայում: Նրա կողմից մենք ստացել ենք հրավեր Ալյասկա, ինչը խոսում է այն մասին, որ կատարվում  են համագործակցության առաջին քայլերը»-հավելեց հիմնադրամի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]