Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գանձակում քայլեր են ձեռնարկվում կարտոֆիլի բերքի արտահանման համար

Գանձակում քայլեր են ձեռնարկվում կարտոֆիլի բերքի արտահանման համար

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում սպասվում է կարտոֆիլի բարձր բերք, որի իրացման համար արդեն, մինչեւ բերքահավաքի սկիզբը, քայլեր է ձեռնարկում Գանձակի գյուղապետարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, գյուղապետարանը որպես միջնորդ կողմ է ընտրել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը` գյուղի տնտեսություններում աճեցված բերքը Վրաստանի Հանրապետությունում իրացնելու համար: «Այս տարի 240 հեկտար կարտոֆիլի ցանքերը բարձր բերքատվություն են խոստանում: Ի տարբերություն հացահատիկային մշակաբույսերի եւ անասնակերի` մարդիկ շատ ավելի մեծ սպասելիքներ ունեն կարտոֆիլի բերքից, առավել եւս որ այս պահին շուկայական գինը տատանվում է 250  դրամի սահմաններում: Կփորձենք ամեն կերպ տնտեսություններին օգնել` ստացված կարտոֆիլի բերքն իրենց համար շահավետ գներով վաճառելու համար, որպեսզի մեր երկրագործները կարողանան ինչ-որ ձեւով ծածկել հացահատիկի եւ անասնակերի նվազ բերքատվության վնասները»,-նշեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]