Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով

 «Բորուսիա»-ն ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Զաուր Ազիզովը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո իրենք գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի ղեկավարությանը տեղյակ են պահել, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ Ադրբեջան ժամանելու դեպքում: Գերմանական ակումբն իր հերթին ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Azerisport-ի հետ զրույցում Ազիզովը նշել է, որ տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումն այնքան էլ կարևոր չէ:

 «Ադրբեջանի Հանրապետությունն ունի իր օրենքները, որոնց պետք է հետևեն բոլորը: Պետական մարմինները կլուծեն այս հարցը: Ինչպես նրանք կորոշեն, այնպես էլ մենք կանենք: Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբին տեղյակ ենք պահել մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ ասել են, որ այդ հարցն ակումբի ներսում կքննարկեն, սակայն, իհարկե, ցանկություն են հայտնել Ադրբեջան ժամանել ամբողջական կազմով»,- ասել է նա:

Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիա»-ը մրցելու է ադրբեջանական «Գաբալա»-ի հետ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ գերմանական ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով:

«Բորուսիա»-ն  հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Ադրբեջանում  Եվրոպայի լիգայի հանդիպմանը մասնակցելու հարցում: Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարեւոր է թիմի համար: Թեմային անդրադարձել է նաև ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, ով հույս է հայտնել, որ բոլոր ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել մրցաշարին` անկախ քաղաքականությունց: Նա ընդծել է, որ ՈՒԵՖԱ-ն կանի հնարավորը, որպեսզի հայ ֆուտբոլիստը կարողանա մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]