1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 17500 կրակոց

 Անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 
ավելի քան 17500 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից, նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալխախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]