1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասնագետը խորհուրդ է տալիս հանգստից վերադառնալիս հոգեբանորոն պատրաստվել

 Մասնագետը խորհուրդ է տալիս հանգստից վերադառնալիս հոգեբանորոն պատրաստվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստից վերադառնալիս շատ կարևոր է հոգեբանորոն պատրաստվել: Նյարդաբան, սոմնոլոգ, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանը փաստում է` ամառային շրջանը հանգստի նպատակով օգտագործում են շատերը, և հանգստից առօրյա ռեժիմի վերադառնալը բարդ խնդիր է դառնում:

«Շատ կարևոր է հոգեբանորեն նախապատրաստվել` մտածել աշխատանքի վերադառնալու մասին: Վերջին օրերին գոնե անհրաժեշտ է ուշ ժամերի չքնել, շուտ արթնանալ: Շատ կարևոր է կարգավորել սննդի հարցը. ուշ ժամերին խորհուրդ չի տրվում սնվել: Անհրաժեշտ է նաև ակտիվացնող ըմպելիքների մեծ ծավալի օգտագործումը սահմանափակել երեկոյան ժամերին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Սամսոն Խաչատրյանը:

«Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահի խոսքով` հանգիստը ռեժիմից շեղում է բերում:

«Մարդիկ սկսում են ուշ քնել, ուշ արթնանալ, լուսային օրվա ռեժիմն էապես փոխվում է: Եթե մի քանի ժամային գոտի են հատել, արդեն խնդիր է, երբ վերադառնում են: Ցանկալի է սահմանել սննդի ընդունման ռեժիմ, որպեսզի ժամերը հստակ լինեն: Ցանկալի չէ քնին մոտ ժամերին մարզումներ անել»,- հավելեց Սամսոն Խաչատրյանը:

Մասնագետի խոսքով` հանգստի չգնալն իր հերթին որոշակի խնդիրներ է բերում: «Հնարավոր է առաջանան հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ: Օրինակ` արտասահմանում անպայման շաբաթ-կիրակները փոքր հանգիստների համար են օգտագործում, մեզ մոտ ցանկալի է օգտագործել արձակուրդը: Պարտադիր չէ, որ հանգիստը պասիվ լինի, կարող է նաև ակտիվ լինել»,-նշեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]