Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական. Աշոտյան

 Մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումը Հայաստանի ամբողջ կրթական համակարգում կարևոր բարոփոխում է: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք ամեն տարի շարունակում ենք ընդլայնել Հայաստանում ներառական դպրոցների ցանցը: Տարեկան մինչև 15 դպրոց ընդգրկվում է այս ցանցում: Այս պահի դրությամբ շուրջ 130 ներառական դպրոցներ ունենք: Սակայն մեր վերջնական նպատակն է ունենալ համընդհանուր ներառական կրթական համակարգ: Համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա իր կարիքներին և հնարավորություններին համապատասխան կստանա որակյալ կրթական ծառայություններ: Դպրոցներ, որոնք հասանելի կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարարը շեշտեց, որ դա բարդ նպատակ է: «Մենք, գիտակցելով բոլոր բարդությունները, նշաձող ենք վերցրել 2025 թվականը: Մինչ այդ Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Կառավարությունը հաստատակամ է սա իրականացնելու հարցում: Մենք անցնում ենք ճանապարհն անկախ բոլոր դժվարություններից: Դժվարությունների մի մասը մտածելակերպային է, հոգեբանական: Տարբեր կողմերից կարծիքներ կան, որ համակարգը չի համապատասխանելու երեխաների պահանջներին: Այս բարեփոխման նպատակն է կրթության իրավունքի իրագործումը յուրաքանչյուր երեխայի համար»,-նշեց նա:

Նախարարի խոսքով` իրենք բոլոր իրական և մտացածին խնդիրները հաշվի առնելով գնալու են այդ ճանապարհով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]