Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան մարզական ամառ 2015» մրցախաղում լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը

«Երևանյան մարզական ամառ 2015» մրցախաղում լավագույն մարզական վարչական շրջան է 
ճանաչվել Շենգավիթը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2015» մարզամշակութային միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին ուղղված Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը դարձել է սիրված ու սպասված: Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է ցուցադրական ելույթներով: Հանդիսատեսին ողջունել են նաև սիրված կատարողներ ու պարային խմբեր:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը մրցել են միմյանց հետ պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի և փոխանցումավազք-թիավարում փրկօղակի մեջ մրցախաղերում: «Երևանյան մարզական ամառ 2015» մրցախաղի արդյունքներով` լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշ վարչական շրջանը, իսկ երրորդ տեղը կիսել են Ավան և Արաբկիր վարչական շրջանները: Հաղթող թիմերին գավաթները հանձնել ու շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առանձնակի կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու սպորտաձևերի զարգացմանը և մասսայականացմանն ուղղված ծրագրերն իսկապես արդյունավետ են և ապահովում են ոլորտի համաչափ զարգացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]