1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կայացավ «Արի տուն» ծրագրի վերջին փուլի փակման արարողությունը

 Կայացավ «Արի տուն» ծրագրի վերջին փուլի փակման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոտսոսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց.«Սիրելի՛ արիտունցիներ, սիրով ողջունում եմ ձեզ:«Արի տուն» ծրագիրը ոչ միայն հայապահպանության, այլև հայրենաճանաչության ծրագիր է: Այս 14 օրերի ընթացում դուք խորապես ճանաչեցիք ձեր Հարենիքը՝ իր հարուստ մշակույթով և ավանդույթներով: Հիշե՛ք Հայստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը՝ տանը խոսե՛ք հայերեն: Դա է հայ մնալու միակ պայմանը:  Բարո՛վ էիք եկել ձեր Հայրենիք: Մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ գալուն՝ որպես մեծ վաստակի տեր հայորդիներ և հայուհիներ»:

Փոխնախարարը արիտունցիներին հիշեցրեց, որ քիչ առաջ նրանք արտասանում էին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» «աղոթքի» խոսքերը՝ «Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր», և հավելեց, որ այսօր մենք, ի տարբերություն Չարենցի ապրած ժամանակի, ապրում ենք մեր հաղթանակների դարը, ուստի պետք է նաև չմոռանանք «Հաղթական երգերը մեր»:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որին պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեց մեներգչուհի Անահիտ Սահակյանը:

Վերջին փուլի ավարտը ազդարարվեց հրաժեշտի  ավանդական խարույկով:

Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]