Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լատվիան հրաժարվել է գրանցել Russia Today-ի տեղական ներկայացուցչությունը

 Լատվիան հրաժարվել է գրանցել Russia Today-ի տեղական ներկայացուցչությունը

ՌԻԳԱ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի ազգային ռեեստրը չի գրանցել ռուսական Russia Today հեռուստաընկերության տեղական ներկայացուցչությունը եւ հրաժարվել է իրավական կարգավիճակ տալ վերջինիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լատվիական Delfi.lv. կայքի փոխանցմամբ, նման որոշում կայացրել է Լատվիայի պետական նոտարական պալատը: Պետական կառույցի գնահատմամբ` ռուսական հեռուստաընկերության ներկայացրած հայտն ու փաստաթղթղերը չեն համապատասխանում Լատիայի Սահմանադրությանը:

Մինչ այդ Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը տարածել էր հայտարարություն, համաձայն որի ռուսական հեռուստաընկերության մուտքը Բալթյան երկիր պետք է արգելվի, քանի որ այն տարածում է ոչ թե տեղեկատվություն, այլ հանդիսանում է ՌԴ արտաքին քաղաքականության քարոզչամեքենայի մի մասը:

Russia Today-ը Լատվիայում գրանցվելու հայտ ներկայացրել էր դեռևս այս տարվա ապրիլի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]