Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելգիայում բնակիչների 81 տոկոսը դեմ է փախստականների թվի աճին

 Բելգիայում բնակիչների 81 տոկոսը դեմ է փախստականների թվի աճին

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզելու համար բելգիացիների վերաբերմունքը երրորդ երկրներից դեպի Եվրոպա եկող ներգաղթյալների վերաբերյալ` տեղական RTL հեռուստաընկերությունն ու La Derniere heure թերթը համատեղ սոցոլոգիական հարցում են անցկացրել, որին մասնակցել է 2000 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցման արդյունքները փաստել են, որ բելգիացիների 81 տոկոսը դեմ է փախստականների հոսքին դեպի Եվրոպա, նրանք դեմ են նաև, որպեսզի Բրյուսելը հավելյալ միջոցներ տրամադրի փախստականների խնդիրների լուծման համար:

Հարցվածների 69 .9 տոկոսը հայտարարել է, որ ներգաղթյալների նոր հոսքը կվտանգի իրենց կենսակերպը:

2015թ. առաջին 6 ամիսների ընթացքում Բելգիայում փախստականի կացարան է խնդրել 12000 մարդ: Նրանց մեծ մասը Սիրիայից են, Իրաքից եւ Աֆղանստանից: 2014թ-ին Բելգիան ընդունել է 17000 փախստականի: Բելգիան հայտարարել էր, որ այս տարի կարող է ընդունել ընդամենը 16000 ներգաղթյալի: Թեպետ տարին դեռ չի ավարտվել, սակայն ներգաղթյալների թիվն ավելին է, քան նախատեսված էր: Այդ կապակցությամբ Բելգիայի Փախստականների եւ միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկեն առաջարկել է կառավարությանը չօգտագործվող զորամասերում տեղ հատկացնել եւս 2500 ներգաղթյալների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]