Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերջին 8 ամսում Եվրոպան ընդունել է 300.000 փախստականի. ՄԱԿ

 Վերջին 8 ամսում Եվրոպան ընդունել է 300.000 փախստականի. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա եկող փախստականների վերաբերյալ վիճակագրությունն այնքան էլ հուսադրող չէ, եւ անհրաժեշտ են լուրջ քայլեր խնդիրը կարգավորելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ վերջին 8 ամսվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա է եկել ավելի քան 300.000 փախստական: Համեմատության համար, նույնքան մարդ ավելի լավ կյանք ունենալու համար եկել էր Եվրոպա 2014-ին 12 ամսվա ընթացքում:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ փախստականների կյանքը որեւէ կերպ ապահովագրված չէ, եւ այս տարի 2500 փախստական է մահացել Եվրոպա հասնելու ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]