Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանուչարյանը դարձել է գոլի հեղինակ և վնասվածքի պատճառով փոխարինվել

Մանուչարյանը դարձել է գոլի հեղինակ և վնասվածքի պատճառով փոխարինվել

ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական տուրի «Ուրալ»-«Թերեք» խաղում բացել է հանդիպման հաշիվը և վնասվածքի պատճառով փոխարինվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` առաջին կեսի 8-րդ րոպեին «Ուրալ»-ի ֆուտբոլիստը հարվածել է մրցակցի դարպասին, գնդակը հետ է մղել դարպասապպահը և այն հայտնվել է Մանուչարյանի մոտ, ով գնդակն ուղարկել է «Թերեք»-ի դարպասը:
Առաջին կեսում հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Ցավոք, 44-րդ րոպեին Մանուչարյանն անկյունայինի խաղարկման ժամանակ ձգել է մկանը և փոխարինվել:

Դեռևս ընթանում է հանդիման երկրորդ կեսը:  

ՌԴ նոր մեկնարկած առաջնությունում սա Մանուչարյանի երրորդ գոլն էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am