Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շվեյցարիայում կարգելվի ծխախոտի գովազդը

Շվեյցարիայում կարգելվի ծխախոտի գովազդը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում բնակչության 53 տոկոսը կողմ է երկրում ծխախոտի գովազդն արգելող օրենքի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով La Matin-ը, անգամ հարցմանը մասնակցած ծխողների 57 տոկոսը կողմ է արտահայտվել ծխախոտի գովազդն արգելելու վերաբերյալ կառավարության նախաձեռությանը` շեշտելով, որ դա կնպաստի, որպեսզի երիտասարդները ձերբազատվեն այդ վատ սովորությունից:

Շվեյցարիայի կառավարությունը վաղուց էր մտադիր նման օրենք ընդունել, սակայն մի քանի անգամ նախաձեռնությունը տապալվել է, քանի որ բնակչության մեծամասնությունը դեմ էր: 2012թ անցկացված սոցհարցման արդյունքում նման օրենքին կողմ էր արտահայտվել բնակչության 49 տոկոսը: Այժմ, երբ բնակչության և կառավարության տեսակետը հարցի առնչությամբ համընկնում է, կառավարությունը երկրի խորհրդարան է ուղարկել օրենքի նախագիծ, որտեղ արգելվում է ծխախոտի գովազդը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև թերթերում, փողոցներում գովազդային վահանակների վրա, ֆիլմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]