Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունն ու Հայաստանում ամերիկյան համալսարանը ստորագրեցին փոխգործակցության հուշագիր

Առողջապահության նախարարությունն ու Հայաստանում ամերիկյան համալսարանը 
ստորագրեցին փոխգործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված փոխգործակցության հուշագիրը պետք է հետագա համագործակցության նոր որակ ապահովի բուհի և պետական կառույցի միջև: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գնահատմամբ, համալսարանը երկար տարիներ շրջանավարտների մեծ խումբ է ձևավորել հանրային առողջապաական ոլորտում, ինչի համար նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում:

«Մեզ հենարան ենք տեսնում այդ աշխատանքները կատարելիս: Ոճը, որը նախըտրում է այս համալսարանը, համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին: Առողջապահական բոլոր ծրագրերի վերաբերյալ համալսարանը ցանկանում է ունենալ միջազգային բարձր գնահատականներ, հետո միայն իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Արմեն Մուրադյանը:

Այնուհետև նախարարն առողջապահության ոլորտի մասնագետների համար կարդաց «Առողջապահության մարտահրավերները. Խնդիրներն ու հաջողությունները» թեմայով դասախոսությունը: Նախարարը ծանոթացրեց այս տարվա կանխարգելիչ և սկրինինգտային ծրագրերի նպատակներին, որոնց թվում առանձնացրեց հատկապես «հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի շրջանակում արդեն կատարվել է 300.000 հետազոտություն: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում արդեն կատարվել է ավելի քան 1000 վիրահատություն:

Դասախոսության ավարտին Արմեն Մուրադյանն արժանացավ Հայաստանում ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի խորհրդի պատվավոր անդամի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]