Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաադ ալ-Լեյսիին դեսպանի բարձր պաշտոնում հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի պաշտոնավարման ընթացքում ակտիվացել են երկկողմ միջպետական հարաբերությունները, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, այդ ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, և ստեղծված են բոլոր նախադրյալները հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը լավագույնս կօգտագործի այդ նախադրյալները՝ նոր եռանդով ու նվիրվածությամբ կատարելով իր առաքելությունը ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Դեսպան Սաադ ալ-Լեյսին շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և գնահատանքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում իր պաշտոնավարման շուրջ չորսուկես տարիներին արել է ամեն հնարավորը՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]