Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի զինվորները սեր են խոստովանել տիկին նախագահին

Հարավային Կորեայի զինվորները սեր են խոստովանել տիկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն օգոստոսի 28-ին՝ ապառազմականացված գոտում ԿԺԴՀ-ի հետ կոնֆլիկտային իրադրության կարգավորումից երեք օր անց ներկա Է գտնվել հրետանային հրաձգությանը, որն անցկացվել Է Integrated Firepower Exercise 2015 զորավարժությունների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհափ» գործակալությանը:

Վարժանքներին հետեւելու կապակցությամբ նախագահ Պակը շփվել Է զինվորների հետ:

«Նախագահ, մենք սիրում ենք Ձեզ»,-բացականչել են զինվորները, իսկ Պակ Կին Հեն շնորհակալություն Է հայտնել նրանց եւ հայտարարել, որ հպարտանում Է նրանցով:

 «Մաղթում եմ ձեզ, որ ձեր լավ արտաքինով եւ հայրենասիրությամբ այսուհետեւ Էլ օրինակելի լինեք»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]