Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն

Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 
կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի այդ երկրի 29 քաղաքական կուսակցություններ, որից երկուսը` կոմունիստական:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ըստ գործակալության` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել մինչեւ ընտրություններ գործելու լիազորություններով օժտված կառավարության կազմը, որի հաստատումից հետո կսկսվի արտահերթ ընտրությունների նախապատրաստությունը:

Հունիսի 7-ին անցկացված հերթական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) չէր հաջողվել խորհրդարանում անհրաժեշտ պատգամավորական տեղեր ապահովել միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար, ինչի պատճառով ԱԶԿ առաջնորդ Դավութօղլուն 45 օրերի ընթացքում ձեռնամուխ էր եղել խորհրդարան անցած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում (ԱՇԿ), քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու գործին, սակայն, դա եւս նրան չի հաջողվել, որից հետո նախագահ Էրդողանը հանձնարարել է արտահերթ ընտրություններ անցկացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]