1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտահերթ ընտրություններով Էրդողանը ձգտում է նոր ձայներ կորզել, սակայն հարցումները գուժող են Թուրքիայի նախագահի համար. Սաֆրաստյան

Արտահերթ ընտրություններով Էրդողանը ձգտում է նոր ձայներ կորզել, սակայն հարցումները 
գուժող են Թուրքիայի նախագահի համար. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նախապես հաշվարկված էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Էրդողանը հույս ունի մի քանի տոկոսով ավելացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հավաքած ձայները՝ դրանք հասցնելով 45-46 տոկոսի: Այդ կերպ նա կկարողանա ստեղծել միատարր կառավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հակաքրդական հիստերիա ծավալելով և գործողություններ իրականացնելով քրդերի դեմ՝ Թուրքիայի նախագահը հույս ունի հետ բերել պանթուրքիստական Ազգայնական շարժում կուսակցության ձայների մի մասը, որը նա կորցրել էր 2013 թվականին քրդերի հետ սկսած խաղաղ գործընթացի արդյունքում: ԱԶԿ-ի գործողություններն այն ժամանակ խիստ քննադատության արժանացան ԱՇԿ-ի կողմից կողմից, որն էլ դրա հաշվին ավելացրեց իր ձայները»,- հայտնեց թուրքագետը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահն ակնկալում է իր կողմ գրավել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) ձայն տված թուրքերին: «Մոտավոր հաշվարկներով՝ քրդամետ կուսակցության հավաքած 13 տոկոս ձայների երկու տոսկոսը եղել են լիբերալ թուրքեր: Քրդերի հետ հարաբերությունները սրելով՝ Էրդողանը փորձում է ստանալ նաև այդ երկու տոկոսի ձայնը՝ ցույց տալով, որ իրենց ձայնը տալով քրդական կուսակցությանը՝ նրանք գործում են պետության դեմ»,- հավելեց Սաֆրաստյանը:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը, սակայն, չի կարծում, որ Էրդողանը կկարողանա հաջողության հասնել իր նկրտումներում: Այս մասին են վկայում նաև օգոստոսի 27-ին երեք անկախ թուրքական վերլուծական կենտրոնների անցկացրած հարցումների տվյալները, որոնց համաձայն՝  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի հավաքում իր նպատակադրված 45 տոկոս ձայնը: Իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ էր առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, նույն տվյալների համաձայն, ընդհակառակը, ուժեղացել է իր դիրքերը:

Դեռևս երկու ամիս կա մինչևԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. դրանք տեղի կունենան առաջիկա նոյեմբերի 1-ին:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը:

 Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորական մանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ:

Գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել էր ընտրազանգվածի 83,92 տոկոսը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]