Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան դժբախտ երկրների ցանկում երրորդն է աշխարհում

Թուրքիան դժբախտ երկրների ցանկում երրորդն է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հետազոտական Gallup ընկերության կողմից աշխարհի 148 երկրների վերաբերյալ հրապարակած «երջանիկ երկրների ցուցակում» Թուրքիան զբաղեցրել է վերջից երրորդ տեղը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն դեպքում, երբ երջանկության ինդեքսում համաշխարհային միջինը համարվում է 71 միավորը, իսկ առավելագույնը` 89 միավոր, Թուրքիան հավաքել է 54 միավոր:

Ցուցակում ամենադժբախտ երկիրը Սուդանն է, երկրորդ տեղում` Թունիսը: Աշխարհի ամենաերջանիկ երկրներն են Պարագվայը, Կոլումբիան եւ Էկվադորը:

Gallup-ի կողմից աշխարհի մասշտաբով 153 հազար մարդու հետ անցկացված հարցումների արդյունքում պատրաստված հետազոտության մեջ «Երեկ լավ ուրախացե՞լ եք» հարցին Թուրքիայում դրական պատասխան են տվել հարցվածների 43 տոկոսը: Նույն միավորն է ստացել նաեւ Սերբիան:

Երջանիկ երկրների ցուցակի առաջին 10 տեղերը զբաղեցրել են Հարավային Ամերիկայի երկրները` Պարագվայը, Կոլումբիան, Էկվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Վենեսուելան, Կոստա Ռիկան, Սալվադորը եւ Նիկարագուան: Ամենադժբախտ երկրների տասնյակում են Նեպալը, Լիտվան, Վրաստանը, Բոսնիա Հերցոգովինան, Աֆղանստանը, Սերբիան, Բանգլադեշը, Թուրքիան, Թունիսը, Սուդանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]