Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ օրում Facebook-ից օգտվողների թիվն առաջին անգամ հասել է մեկ միլիարդի

Մեկ օրում Facebook-ից օգտվողների թիվն առաջին անգամ հասել է մեկ միլիարդի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվն առաջին անգամ հասել է մեկ միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Facebook Inc. ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Օգոստոսի 24-ին սոցիալական ցանցի պատմության մեջ առաջին անգամ նրանց թիվը, ովքեր այդ ռեսուրսից օգտվել են մեկ օրվա ընթացքում, հասել է մեկ միլիարդի:

«Հաղթահարվել է շատ կարեւոր սահմանագիծ,- նշել է Ցուկերբերգը Facebook-ի իր Էջում:- Սա միայն սկիզբն է աշխարհի կոմունիկացիոն միավորման գործում»:

Նա նաեւ հայտնել է, որ այժմ ամեն օր Facebook ցանցում աշխատում է մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը:

Սոցիական ցանցի օգտատերերի ընդհանուր թիվը 1,5 մլրդ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]