Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում խոտածածկ տարածքներ են այրվել

Երևանում խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արտաշիսյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում` 300 քմ, Վրացական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում` 500 քմ, Բուսաբանական այգում` 1000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում` 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]