Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը խոսել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ առկա փոխըմբռնման մասին

Էդուարդ Շարմազանովը խոսել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ առկա փոխըմբռնման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի օգոստոսի 27-ի նիստին քննարկվել են ներքաղաքական խնդիրներ` հիմնականում սահմանդրական փոփոխություններ վերաբերյալ: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջին երկու օրերի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքը` նշելով, որ հիմնականում բոլոր քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կա փոխըմռնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ պետության Մայր օրենքը պետք է քննարկվի բոլոր քաղաքական ուժերի հետ:

Նա նկատեց, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության Վենետիկի հանձնաժողովի հետ կայացած հանդիպմանը հանձնաժողովի անդամները շեշտել են, որ ՀՀ նոր Սահմնադրության նախագիծը բխում է ժողովրդավարության բոլոր չափանիշներից: «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցությունն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ Նախագահի հետ հանդիպմանը, թե` ոչ։ «Ժառանգության» կուսակցության դեպքում մենք գիտենք, որ խմբակցության ղեկավարը դրական է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ «Ժառանգություն» խմբակցության անդամներից Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն իրենց կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընդունել են ՀՀ Նախագահի հրավերը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա իրենք իրենց գցել են լուսանցքը»,- շեշտեց Էդուարդ  Շարմազանովը` հավելելով, որ ՀՀԿ-ն Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է 53 առաջարկություն:  

Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀ Նախագահը միանշանակ հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկախ պատգամավորների և Հանրային խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների հետ: «ՀՀ նախագահը պատրաստ է հնարավորինս մեծ լսարանի հետ քննարկել Սահմանադրության փոփոխությունների հարցը, լսել տարաբնույթ կարծիքներ տարբեր ուժերի կողմից»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ՀՀԿ գերագույն մարմնի նիստին կադրային հարցեր չեն քննարկվել:

Նախագահի նստավայրում օգոստոսի 26-ին սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Հանրապետության նախագահը արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության, «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցության, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության և Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 25-ին Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծն էր: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ:

Օգոստոսի 24-ին «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին ընդունել է ՀՀ նախագահը` բարձր գնահատելով Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունը: Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]