Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ են այցելում աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ են այցելում աշխարհի տարբեր երկրների 
զբոսաշրջիկներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին հնագիտական հայտնագործությունները կատարվել են Դիլիջանում 1850-ական թվականներին: Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում պահվում է 5000 հնագիտական, ազգագրական և գեղարվեստի ցուցանմուշ: Մշակութային այս հաստատությունն ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի տարածաշրջանի պատմության, հուշարձանների, տեղաբնակների պատմագիտական զարգացման, կենցաղավարության, նյութական մշակույթի, պատմաաշխարհագրական պայմանների մասին: Այստեղ պահպանվում են նաև հազվագյուտ նկարներ՝ Հովհանես Այվազովսկու «Քրիստոսն աշակերտների հետ ծովում» և «Փոթորիկը ծովում» նկարները, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Էդուարդ Շահինի, Լագորիոյի և Գրյոզի կտավները, ինչպես նաև 16-18-րդ դարերի եվրոպացի գեղանկարիչների աշխատանքներ:Ցուցադրված է 150 գեղանկար: «Դիլիջան քաղաքը զբոսաշրջության զարգացման մեծ կարողություններ ունի, սակայն ամենախոցելի հատվածը շարունակում են մնալ թանգարանները: Զբոսաշրջիկներին գրավելու և տպավորելու համար այն, ինչ կա այսօր, բավարար չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը երկրագիտական թանգարան-պատկերասրահում ծանոթացավ մշտական ցուցադրության կազմակերպման աշխատանքներին: Թանգարանն ամբողջությամբ չի գործում, քանի որ ազգագրության և հնագիտության բաժինը կբացվի այս տարի միայն:

«Մեկ մշակութային հաստատությունում կենտրոնացած են գեղարվեստի և հնագիտական նմուշները: Ժամանակի ընթացքում պատկերասրահը և թանգարանը պետք է տարանջատել, քանի որ Դիլիջան քաղաքը պետք է ունենա իր պատմությունը ներկայացնող առանձին թանգարան: Իսկ պատկերասրահի ցուցանմուշները հանրությանն ավելի մատչելի դարձնելու նպատակով կտեղադրվեն նաև էլեկտրոնային կատալոգներ: Միաժամանակ, Երևանի պետական պատկերասրահին կխնդրենք ստանձնել ուղղորդողի դերը Դիլիջանի ցուցահանդեսների նախապատսրաստման և մասնագետների վերապատրաստման հարցրերում: Շատ արագ այդ հարցերը կլուծվեն, և Դիլիջանի թանգարանը կինտեգրվի ընդհանուր թանգարանային ցանցի մեջ»,- նշեց Հասմիկ Պողոսյանը՝  առաջարկելով պատկերասրահ-թանգարանում կազմակերպել նաև կրթական դասընթացներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ղազար Ղազարյանը, հիմնական հավաքածուն հավագրվել է Դիլիջան քաղաքում ու դրան հարակից տարածքներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում: «Այսօր թանգարանը խնդիրներ ունի օդափոխման համակարգի հետ, ինչպես նաև՝ մեր մասնագետները վերապատրաստման կարիք ունեն»,- նշեց Ղազարայանը:

Նրա խոսքով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ են այցելում աշխարհի տարբեր վայրերից, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Իսկ կառույցի ամենաարժեքավոր ցուցանմուշը, ըստ տնօրենի, դեռևս բրոնզի դարից առաջ թվագրվող գտածոներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]