Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ձեռք բերված արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին. Սեյրան Օհանյան

Ձեռք բերված արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին. Սեյրան Օհանյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մեկնարկել է «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի ավարտական միջոցառումը: Միջոցառմանը ներկա է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը կարևորեց այս միջոցառման անցկացումը` շեշտելով, որ գոհ է ընթացքից և արդյունքներից: Նախարարի խոսքով`  ամենակարևորն  այն է, որ մրցումներն անցկացվել են բարիդրացիական մթնոլորտում, և հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: «Ես բազմիցս կրկնել եմ, որ իմ և իմ նախորդ սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն: Այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է. շատ կարևոր է, որ պատանիները ստացել են նաև ռազմական գիտելիքներ, շփվել միմյանց հետ և բացահայտել նոր մարդկանց, նոր երկրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Օհանյանը:

Միջոցառման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կներկայացնեն մշակութային միջոցառումներ, պարային կատարումներ, թատերական փոքրիկ համարներ:   

«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները, բացի մրցույթներին մասնակցելուց այցելել են նաև թանգարաններ, եղե Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։

Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանի ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին մասնակցում են Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]