Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գանձակի տնտեսություններն այս տարի կկատարեն մինչեւ 120 հեկտար աշնանացան

Գանձակի տնտեսություններն այս տարի կկատարեն մինչեւ 120 հեկտար աշնանացան

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում արդեն ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը եւ մեկնարկել աշնանացան ցորենի ցանքը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության կողմից Գանձակի գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20  տոննա սուբսիդավորված  ցորենի «Վասսա» տեսակի բարձրորակ սերմացու: Մեկ կիլոգրամի դիմաց տնտեսությունները կվճարեն 160 դրամ:

«Ցելի աշխատանքները ժամանակին  կատարված էին, օգոստոսի երրորդ տասնօրյակում տեղացած առատ անձրեւներն էլ նպաստավոր եղան, որ սկսենք աշնանացանը: Ձեռք բերված բարձրորակ սերմացուն մեզ հնարավորություն կտա ցանել մինչեւ 80 հեկտար: Սակայն որոշ տնտեսություններ նախորդ տարվա ցանքից ապահովել են իրենց սերմացուն, ուստի, մեր գյուղում աշնանացանը կհասցվի մինչեւ 120 հեկտարի»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Վանիկ Հարությունյանի ներկայացմամբ` այս տարի գարնանացան գարու 300 հեկտար արտերում բերքատվությունը նվազագույնն է եղել, ինչն էլ մարդկանց ստիպում է հրաժարվել գարնանացան հացաբույսերի ցանքից եւ նախապատվությունը տալ աշնանացանին: «Գարու արտերից մարդիկ հավաքեցին այնքան բերք, որ ցանված սերմացուի քանակն հազիվ ապահովվեց. աննախադեպ վատ տարի էր գարու արտերի համար: Ամեն կերպ օժանդակում ենք տնտեսություններին, որպեսզի աշնանացանն ավարտվի առանց ուշացման, խոչընդոտների: Ըստ մեր կողմից ներկայացված պահանջարկի` կառավարությունը հատկացնում է նաեւ սուբսիդավորված պարարտանյութ»,-նշեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]