Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի մոտ անցկացվող քննարկումները երկրում ստեղծում են կառուցողական երկխոսության մթնոլորտ. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախագահի մոտ անցկացվող քննարկումները երկրում ստեղծում են կառուցողական 
երկխոսության մթնոլորտ. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահամանդրական փոփոխությունների նախագծի շուրջ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը փաստել է, որ ՀՀ-ում ձևավորվել է կառուցողական բանավեճ և երկխոսություն երկրի մայր օրենքի շուրջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բավականին արդյունավետորեն առաջ է գնում և դրան էապես նպաստել է այն, որ սահմանադրության նախագիծը շրջանառության մեջ է դրվել բավականին վաղ փուլում, ինչն էլ կանխորոշել է այդ արդյունավետությունը: «ՀՔԴՄ-ն ներկայացրել է 42 էջ առաջարկ-մեկնաբանություն, որոնք քննարկվել են ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ: Առաջարկների մի ստվար հատված հաշվի է առնվել և ընդունվել: Օրինակ` նախագծով նախատեսվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորություն ընձեռել վեցամսյա ժամկետում: Մենք առաջարկել ենք այդ ժամկետը սահմանել գոնե մեկ տարի, քանի որ որևէ կառավարություն այդ ժամկետում չի կարողանա իրեն վերապահված գործառույթները հաջողությամբ իրականացնել, անգամ հաջողությամբ աշխատել ներդրողների հետ: Այդ առաջարկը հանձնաժողովի կողմից ընդունվել է»,- ասաց ՀՔԴՄ  նախագահը:

Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ` սահմանադրական բարեփոխումները երկրում պահանջված էին, քանի որ պետությունը, քաղաքական ուժերը հասունացել են: «Մեր ընկալումներն ավելի են, քան գործող սահմանադրությամբ ամրագրված դրույթները, ուստի նոր սահմանադրության պահանջն ակնհայտ է»,- նկատեց ՀՔԴՄ առաջնորդը:

Անդրանառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահի մոտ քաղաքական ուժերի հետ կազմակերպվող քննարկումների արդյունքներին և դրանց տարբեր կուսակցությունների մասնակցությանը, որոնք մինչ այս ոչ միանշանակ էին արտահայտվում ՀՀ նախագահի հետ հանդիպման հետ կապված`  Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով երկրում կձևավորվի կառուցողական երկխոսության մթոնոլորտ: «Նախագահը չի թաքցնում այն, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ պետք է ձևավորվի հնարավորինս մեծ հանրային կոնսոլոդացիա: Նա փորձում է հասկանալ նաև իր ընդդիմադիրներին և, ինչու ոչ, ազդել նրանց քաղաքական դիրքորոշումների վրա` հաշվի առնելով իր փորձն ու դիտարկումները: Սա պետության ղեկավարին հատուկ քայլ է: Իզուր չէ, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո քաղաքական ուժերը, որոնք ունեին հակասություններ այս կամ այն հարցի շուրջ, մտորում են իրենց դիրքորոշումների շուրջ, քանի որ ՀՀ նախագահը համոզիչ փաստարկներ է բերում և ունի մարդկանց հետ շփվելու, համոզելու հատուկ ձիրք»,- ասաց Հարությունյանը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]