Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն պատրաստ է նոր ծրագրերի մշակման գործում սերտորեն համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ

ՀՀ-ն պատրաստ է նոր ծրագրերի մշակման գործում սերտորեն համագործակցել 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ տիկին Ռադոչայը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացել ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]