1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակը որոշ մասնագիտությունների գծով մանկավարժների պահանջ ունի

Շիրակը որոշ մասնագիտությունների գծով մանկավարժների պահանջ ունի

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 27-ին Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնում  տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան խորհրդակցությոնը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության  փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, մարզի դպրոցների տնօրենները:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բոլորին` նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա   խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որ ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել: «Շիրակը միշտ իր կրթական որակով բարձր է եղել, ինչի մասին խոսում են դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Մենք պետք է աշխատենք պահել այդ արդյունքները: Ալելիքները շատ են»,- նշեց մարզպետը` նաև կարևորելով դպրոց-հասարակություն կապը:

Մարզի կրթական համակարգում անցած տարի իրականացրած աշխատանքներն ու առկա խնդիրներն  ավելի մանրամասն ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը. մարզում գործում է 168 հանրակրթական դպրոց՝ 151-ը մարզային ենթակայության, 17-ը՝ ավագ:  Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք  իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 124 երեխաներ: Ի դեպ, ըստ նախանական հաշվարկների` նոր՝ 2015-2016 ուստարում մարզը կունենա 3280 առաջին դասարանցի, մինչդեռ  2014-2015 ուստարում   առաջին դասարանցիների թիվը եղել է 3215, սակայն, ցավոք մարզի 5 գյուղական համայնքներ՝ «Անի» կայարան, «Ջաջուռ»-կայարան, Աղվորիկ, Զարիշատ և Շաղիկ,  այս տարի ընդհանրապես ոչ մի  առաջին դասարանցիներ չեն ունենա: Ուսումնական տարվա ընթացքում մարզում  վերապատրաստվել և ատեստավորվել են 569 ուսուցիչ, տարրակարգ  է ստացել 27-ը: Մարզում գործում են համայնքային 51 նախակրթարաններ« ուր հաճախում են 4563  երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրումով« որի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներում բացվեցին և գործում են դպրոցահեն  նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբերում ներգրավված են շուրջ 916 երեխաներ: 2015 թվականին մարզի 9 դպրոցներում արդեն մեկնարկել է ծրագիրը և նոր ուսումնական տարում կձևավորվեն  նախադպրոցական խմբեր: 2014-2015 ուստարում առաջինը «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվեց Արևիկի միջնակարգ դպրոցում: 2015-2016 ուստարում մարզի ևս 5 դպրոցներ կհամալրեն այդ շարքը: 

Մարզի  կրթության վարչության պետն ուրախությամբ նաև փաստեց, որ տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով. մարզի դպրոցակներից 140-ը մասնակցել է տարբեր առարկաների օլիմպիադաների, և հանրապետական փուլին նրանցից 7-ն արժանացել է 1-ին կարգի, 12-ը՝ 2-րդ,  9-ը՝ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 23-ը` գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով ՀՀ Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո:

2014-2015  ուստարում մարզի 12 դպրոցներում ներառական կրթություն են ստացել 371 աշակերտներ: 2015-2016  ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը  կհամալրվի  ևս 3-ով` Գյումրու թիվ 9« Արթիկի թիվ 2 հիմնական  և Աշոցքի միջնակարգ դպրոցներով (մոտ 60 աշակերտներով) :  

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուն, հաշվի առնելով դպրոցների տնօրեններից նախապես ստացված առաջարկները և խնդիրները,  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալին ներկայացրեց դրանք՝ մարզում որոշ մասնագիտությունների գծով մասնագետների պահանջի, մեթոդամանկավարժական սեմինարների անհրաժեշտության, մարզադահլիճների բացակայության, լաբորատոր  և դպրոցական գույքի անհրաժեշտության, ինչպես նաև բնակչության թվի նվազման պայմաններում աշակերտ-թվով ֆինանսավորման վերանայման և այլ հարցեր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]