Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջեյմս Բոնդի ժամացույցները կվաճառվեն Omega-ի ֆիրմային կրպակներում

Ջեյմս Բոնդի ժամացույցները կվաճառվեն Omega-ի ֆիրմային կրպակներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Omega ժամացույցների ընկերությունը բոնդապատումի 24-րդ ֆիլմի՝ «Սպեկտր»-ի Էկրան բարձրանալու առթիվ թողարկել Է Seamaster 300 Spectre մոդելի լիմիտավորված շարք՝ 7007 օրինակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում: Ժամացույցները, սկսած սեպտեմբերից,  կվաճառվեն ֆիրմային կրպակներում:

«Ամենից շատ ինձ ապշեցրել Է այն, որ այդ ժամացույցներն ստեղծվել են զրոյից»,-հավաքման գործընթացը մեկնաբանել Է գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը:

Գործակալ 007-ը Omega Seamaster մոդելին չի դավաճանում արդեն քսան տարի. առաջին անգամ այն Փիրս Բրոսնանի դաստակին հայտնվել Է «Ոսկե աչք» ֆիլմում (1995):

Ջեյմս Բոնդի մասին կինոֆրանշիզան Յան Ֆլեմինգի վեպերի Էկրանավորումների շարքն Է M16 բրիտանական հետախուզության մտացածին 007 գործակալի մասին: 1962 թվականից թողարկվել Է 20-ից ավելի ֆիլմ, վարձույթից դրամամուտքերը կազմել են ավելի քան 6 մլրդ դոլար: Բոնդի դերում նկարահանվել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը: Բոնդապատումի 24-րդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]