Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն սադրանք Է որակել Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը

ՌԴ ԱԳՆ-ն սադրանք  Է որակել Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Վրաստանի տարածքում վրաց-նատօյական ուսումնական կենտրոնի բացումը գնահատում Է որպես դաշինքի հերթական սադրիչ քայլը տարածաշրջանի իրադրության ապակայունացմանն ուղղված քաղաքականության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մենք այդ քայլը գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված Է իր աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը, ընդ որում՝ հաճախ դաշինքի գործընկեր երկրների ռեսուրսների օգտագործմամբ»,-օգոստոսի 27-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բացի այդ, Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի նման ռազմական օբյեկտի տեղակայումը ապակայունացնող լուրջ գործոն կդառնա տարածաշրջանի անվտանգության համար»,-հավելել Է նա:

«Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են Թբիլիսիին ակտիվորեն ներքաշել ՆԱՏՕ, պետք Է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը, անտարակույս, նկատի առնելով այն տխուր փորձը, որը տարածաշրջանում եղել Է 2008 թվականին»,-ասել Է Զախարովան:

ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Ռուսաստանն այսուհետեւ Էլ կատարելու Է իր դաշնակիցների՝ Հարավային Օսիայի Հանրապետության եւ Աբխազիայի Հանրապետության անվտանգության հուսալի ապահովման միջազգային պարտավորությունները»:

«Ընդսմին պատշաճ կերպով հաշվի կառնվեն նատոյա-վրացական համագործակցության զարգացման բոլոր նոր պահերը»,- ընգծել Է Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]