Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանացի նկարիչը ազդարարել Է մարդկության դարաշրջանի վերջը

Բրիտանացի նկարիչը ազդարարել Է մարդկության դարաշրջանի վերջը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի նկարիչ Սթիվ Քաթսը մի շարք պատկերազարդումներում եւ անմիացիոն ֆիլմերում ցույց Է տվել, թե, իր կարծիքով, ինչ տեսք ունեն արդի հասարակության ներկայացուցիչները: The Metro հրատարակությունը, որտեղ հրապարակվել են գործերը, ընդգծել Է, որ նկարները դեպրեսիվ տպավորություն են գործում, իսկ դրանցից մի քանիսն Էլ կատարյալ «դժոխք» Է համարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Նկարազարդումներից մեկի վրա պատկերված Է զոմբիների ամբոխ՝ շարժական հեռախոսները ձեռքներին: «Մարդկության համար խաղն ավարտված Է»,- ասված Է նկարի տակ արված գրությունում: Մեկ այլ նկարում պատկերված Է կոստյումով առնետ, որն ընկել Է թակարդը: Ականատի կողքին ամրացված Է պիտակ՝ «Երջանկություն. Դեպի այս կողմը» մակագրությամբ, իսկ թակարդում պանրի փոխարեն 100 դոլար Է դրված:

Սթիվ Քաթսը ներկայում աշխատում Է Լոնդոնում: Նա համագործակցել Է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Google-ը, Reebok-ը, Magners-ը, Kellogg's-ը, Virgin-ը, Nokia-ն, Sony-ն, Bacardi-ն եւ Toyota-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]