Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զաբադանիում ուժի մեջ է մտել զինադադարը

Զաբադանիում ուժի մեջ է մտել զինադադարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ահրար աշ Շամ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումները կհեռանան Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի շրջանից և կհաստատվեն զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» գործակալությունը, խմբավորումները նման համաձայնության են եկել սիրիական ուժերի հետ: Սիրիական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ն օգոստոսի 27-ի առավոտյան դադարեցրել են կրակը` համաձայն զինադադարի պայմանների:

Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել 48-ժամյա զինադադարի վերաբերյալ, որը հնարավոր է ավելի երկարաձգվի: Նաև դադարեցվել են հարձուկմները ալ Ֆուա և Քաֆրայա բնակավայրերի վրա:

Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ահաբեկիչների դեմ պայքարն սկսել են հուլիսի սկզբից:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]