Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոչ մի «Մինսկ-3» չի լինելու. Պորոշենկո

Ոչ մի «Մինսկ-3» չի լինելու. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել Է Մինսկում Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնությունների երրորդ փաթեթի կնքման հնարավորությունը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կա պայմանավորվածությունների համալիր, որը միայն պետք Է կատարել:

«Ոչ մի «Մինսկ-3 գոյություն չունի եւ գոյություն չի ունենա»: Մենք պայմանավորվածությունների համալիր ունենք, եւ այն հարկավոր Է կատարել»,-ասել Է Պորոշենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որը օգոստոսի 27-ին տեղի Է ունեցել Բրյուսելում:

Մինչդեռ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Էր, որ Մինսկի համաձայնությունները Ուկրաինային ժամանակ տվեցին ամրապնդելու պաշտպանունակությունը:

«Մինսկի համաձայնագրերը, որքան Էլ որ ոմանք դրանք քննադատեն, մեզ ժամանակ տվեցին Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար: Դրանք օգնեցին թեկուզ եւ մասամբ հաղթահարել ռազմատեխնիկական առումով  Ռուսաստանից ակնհայտորեն հետ մնալը»,-ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]